Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ֆուտբոլային ակումբը մտադիր է պայմանագիր կնքել «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տվյալներով՝ ակումբի նախագահ Ֆահադ բին Նաֆելը գտնվում է ԱՄՆ-ում և պատրաստվում է հանդիպել ֆուտբոլիստի հոր և ներկայացուցիչ Խորխե Մեսսիի հետ՝ պայմանագրի հնարավորությունը քննարկելու համար։
Մեսսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ 38-ամյա արգենտինացին ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 62 խաղ, խփել 50 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։