Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Գուարուջա քաղաքում սիրողական թիմերի հանդիպման ժամանակ ձերբակալվել է մրցավար Էդերսոն Կառլոս դա Սիլվան։
Ոստիկանները նրան բերման են ենթարկել խաղադաշտում՝ անմիջապես դեղին քարտ ցուցադրելուց հետո։
38-ամյա դա Սիլվան կասկածվում է թմրանյութերի վաճառք կազմակերպելու մեջ։ Նրա նկատմամբ ավելի վաղ կալանավորման հրաման էր տրվել՝ կապված 450 կգ կոկաինի առգրավման գործի հետ։
Նա համարվում է հանցախմբի անդամ, որը զբաղվում էր թմրանյութերի պահեստավորմամբ վարձակալված տներում՝ հետագա տարածման նպատակով։