«Ինտերը» հաղթեց «Ռիվեր Փլեյթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրում։ E խմբի հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով։ Գոլերը խփեցին Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին։
66-րդ րոպեին «Ռիվեր Փլեյթի» պաշտպան Լուկաս Մարտինեսը կարմիր քարտ ստացավ։ Ավելացված ժամանակում հեռացվեց նաև պաշտպան Գոնսալո Մոնտիելը։
«Ներաձուրիների» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը։
Խմբի մյուս խաղում «Մոնտերեյը» 4:0 հաշվով առավելության հասավ «Ուրավայի» նկատմամբ։
E խմբում առաջին տեղը զբաղեցրեց «Ինտերը» (7 միավոր), երկրորդը՝ «Մոնտերեյը» (5 միավոր), երրորդը՝ «Ռիվեր Փլեյթը» (2 միավոր), իսկ «Ուրավան» (0 միավոր) զբաղեցրեց վերջին հորիզոնականը։
1/8 եզրափակչում «Ինտերը» կմրցի «Ֆլումինենսեի» հետ, իսկ «Մոնտերեյը»՝ «Բորուսիայի»։
Աշխարհի ակումբային առաջնություն 2025․ Տուր 3-րդ
«Ուրավա Ռեդ Դայմոնդս» (Սայտամա) — «Մոնտերեյ» (Մոնտերեյ) — 0:4 (0:3)
Գոլեր՝ Դեոսա, 30, Բերտերամե, 34, 90, Կորոնա, 38
«Ինտեր» (Միլան) — «Ռիվեր Փլեյթ» (Բուենոս Այրես) — 2:0 (0:0)
Գոլեր՝ Էսպոզիտո, 72, Բաստոնի, 90
Հեռացումներ՝ Մարտինես, 66, Մոնտիել, 90