Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ուսի վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Այս մասին հայտնել է լրագրող Ալբերտո Պերեյրոն իր X էջում։
Ավելի վաղ ֆուտբոլիստը հաստատել էր, որ վիրահատություն է նախատեսված ակումբային աշխարհի առաջնությունից հետո, որին մասնակցում է «Ռեալը»։ Արդյունքում Բելինգհեմը կբացակայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկին։
Բելինգհեմը «Ռեալում» հանդես է գալիս 2023 թվականից։ Մինչ այդ նա խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», որի տրանսֆերի դիմաց «Ռեալը» վճարել է 113 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 54 խաղի՝ խփելով 15 գոլ և կատարելով 14 գոլային փոխանցում։