Գյումրու «Շիրակի» կազմում այլևս մրցույթները չեն շարունակի Դարկո Վուկաշինովիչը, Հրայր Մկոյանը, Մաջիկո Տրաորեն, Մորի Կոնեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շնորհակալություն ենք հայտնում տղաներին անմնացորդ նվիրման և կատարած աշխատանքի համար։ Մաղթում ենք հաջողություն կարիերայի հաջորդ փուլում»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում։