ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Վալերի Մասալիտինը «Газета.Ru»-ի հետ զրույցում Նաիր Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդա» տեղափոխությունն անվանել է կարիերան վերակենդանացնելու հիանալի հնարավորություն։
Կիրակի օրը «Ցրվենա Զվեզդան» հայտարարել է Թիկնիզյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ 26-ամյա ֆուտբոլիստը սերբական ակումբի հետ պայմանագիր է կնքել երեք տարով և հանդես է գալու 71 համարի ներքո։
— Կարիք կար, որ Նաիրը կարիերան վերագործարկեր։ Նախորդ մրցաշրջանում նա պարզապես կորավ, չնայած մինչ այդ լավ էր խաղում, «Լոկոմոտիվում» առաջատարներից մեկն էր։ Հետո ինչ-որ բան տեղի ունեցավ, և նա դադարեց կազմում հայտնվել, շատ հազվադեպ էր փոխարինման դուրս գալիս։ Կարևոր էր իր կարիերան վերագործարկել, ու լավ արեց, որ հեռացավ։ «Ցրվենա Զվեզդայում» կարող է իրեն ցույց տալ, մնացածն արդեն կախված է իրենից՝ որքան արագ կկարողանա հարմարվել նոր թիմում, — ասել է Մասալիտինը «Газета.Ru»-ին։
Թիկնիզյանը 26 տարեկան է։ 2024/25 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 խաղի, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նախավերջին տուրից հետո Թիկնիզյանը լրագրողներին ասել էր, որ իրեն չի գոհացնում «Լոկոմոտիվում» ունեցած խաղաժամանակը։