Դանիական «Կոպենհագենի» աջ եզրային հարձակվող Ռունի Բարջին մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» մոտ է 19-ամյա Բարջիի հետ պայմանագիր կնքելուն։ Տրանսֆերը գտնվում է վերջնական փուլում, և վերջնական մանրամասները կհստակեցվեն առաջիկա օրերին։
Ակնկալվում է, որ շվեդ հարձակվողը կմիանա «Բարսելոնային» հուլիսին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարքը կարող է արժենալ 2-3 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Բարջին «Կոպենհագենի» կազմում մասնակցել է 6 խաղի՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։