Աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան Բեռլինի WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց 2023 թվականի Ուիմբլդոնի չեմպիոն, չեխ Մարկետա Վոնդրուշովային և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։
Խաղը տևեց 1 ժամ 22 րոպե։ Սաբալենկան պարտվեց 0:2 հաշվով (2:6, 4:6)՝ առանց մեծ դիմադրություն ցույց տալու։
Եզրափակիչում Վոնդրուշովայի մրցակիցը կլինի ռուս Լյուդմիլա Սամսոնովայի և չինացի Վան Սինյուի զույգի հաղթողը։