Երևանի «Փյունիկը» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Նռնագույնները» շարունակում են նախապատրաստվել նոր մրցաշրջանին և լրջորեն պատրաստվում են հուլիսին մեկնարկող ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը։
Հունիսի 24-ին «Փյունիկը» կմրցի Թբիլիսիի «Դինամոյի» հետ, հունիսի 29-ին՝ «Գարեջիի», իսկ հուլիսի 3-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հավաքը կեզրափակի «Սամգուրալիի» հետ ստուգողական խաղով։