«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերի մասին։
Նիդեռլանդացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Քաղաքաբնակների» հետ մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» «Միլանին» կվճարի 70 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Տրանսֆերի ֆիքսված գումարը կազմում է 57 միլիոն։
Ռեյնդերսը երկու մրցաշրջան անցկացրել է Իտալիայում։