«Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաոն հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է փոխել թիմը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» պատրաստ է բաժանվել 25-ամյա ֆուտբոլիստից առնվազն 70 միլիոն եվրոյի դիմաց։ Լեաոյի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2028 թվականի ամառ։
Լեաոյով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան», սակայն գերմանական ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի ներկայացրել և դիտարկում է նաև այլ հարձակվողների։
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «Միլանի» նոր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, որը թիմը գլխավորել է մայիսին, դեմ է Լեաոյի վաճառքին և խնդրել է ղեկավարությանը պահել նրան։
Ա Սերիայի վերջին մրցաշրջանում Լեաոն 34 խաղում խփել է 8 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում՝ դառնալով թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն։