Հայտնի են դարձել այն ակումբները, որոնք կլինեն Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի վիճակահանության համար նախատեսված առաջին զամբյուղում։
Առաջին զամբյուղում կլինեն երեք անգլիական, երկու իսպանական, երկու գերմանական, մեկ իտալական և մեկ ֆրանսիական թիմեր։
Մանչեսթեր Սիթի (Անգլիա)
Լիվերպուլ (Անգլիա)
Չելսի (Անգլիա)
Ռեալ Մադրիդ (Իսպանիա)
Բարսելոնա (Իսպանիա)
Բավարիա (Գերմանիա)
Բորուսիա Դորտմունդ (Գերմանիա)
ՊՍԺ (Ֆրանսիա)
Ինտեր (Իտալիա)
Կիրակի երեկոյան արդյունքներից հետո որոշվեցին բոլոր 29 թիմերի անունները, որոնք ուղիղ ուղեգրեր ստացան Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ընդհանուր՝ լիգայի փուլի համար։ 36 ուղեգրերից մյուս 7 ուղեգրերը կորոշվեն արդեն որակավորման փուլում։
ՉԼ-ին կմասնակցեն
Լիվերպուլ, Արսենալ, Մանչեսթեր Սիթի, Չելսի, Նյուքասլ, Տոտենհեմ (Եվրոպա լիգայի հաղթող)
Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Ատլետիկո Մադրիդ, Աթլետիկ, Վիլյառեալ
Նապոլի, Ինտեր, Ատալանտա, Յուվենտուս
Բավարիա, Բայեր, Այնտրախտ, Բորուսիա Դորտմունդ
ՊՍԺ, Մարսել, Մոնակո
ՊՍՎ, Այաքս
Սպորտինգ
Յունիոն Սեն-Ժիլ
Գալաթասարայ
Սլավիա
Օլիմպիակոս