«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դիքսոն Էտուհուն 5 տարով զրկվել է ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից, քանի որ փորձել է պայմանավորված խաղ կազմակերպել։ Այս մասին հաղորդում է Expressen-ը։
37-ամյա նիգերիացին ու մեկ այլ անձ նախորդ տարվա նոյեմբերին դատապարտվել են կաշառք տալու մեղադրանքով։ 2017 թվականին Էտուհուն փորձել է նախկին թիմակցին՝ ԱԻԿ-ի երկրորդ դարպասապահ Քեննի Ստամատոպուլոսին ստիպել հանձնել «Գետեբորգի» հետ խաղը։
Հիմա Շվեյցարիայի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն Էտուհին ու մյուս ֆուտբոլիստին 5 տարով որակազրկել է՝ մինչև 2025 թվականի ապրիլի 13-ը։
Էտուհուն կարիերան սկսել էր «Մանչեսթեր Սիթիում» ու թիմի կազմում 13 խաղ անցկացրել։ Նիգերիայի հավաքականում մասնակցել է 19 խաղի, հանդես եկել Աշխարհի 2010 թվականի առաջնությանը։