Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» զիջեց «Վեսթ Հեմին» 0:2 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմում գոլ խփեցին Թոմաշ Սոուչեկը և Ջարոդ Բոուենը։
Զուգահեռաբար ընթացող «Տոտենհեմ»-«Քրիստալ Փելաս» խաղում հաղթեցին հյուրերը՝ 2:0: Դուբլ ձևակերպեց Էբերեչի Էզեն։
«Նոթինգհեմ»-«Լեսթեր» խաղում էլ հաղթող չգրանցվեց՝ 2:2: Տանտերերի կազմում գոլ խփեցին Մորգան Գիբս-Ուայթը և Քրիս Վուդը։ Հյուրերի կազմում աչքի ընկան Քոնոր Քոուդին և Ֆակունդո Բուանանոտեն։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը