«Լիվերպուլի» եգիպտոսցի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը գնահատել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճելու իր հնարավորությունները։
«Դա ինձանից կախված չէ, բայց, իհարկե, մի օր ես կցանկանայի նվաճել «Ոսկե գնդակը» իմ ժողովրդի համար։
Երբ դու Եգիպտոսի գյուղերից մեկից ես, դժվար է երազել «Ոսկե գնդակի» մասին։ Այնուամենայնիվ, «Լիվերպուլ» ժամանելուց հետո սկսեցի մտածել, որ մի օր դա կարող է տեղի ունենալ։ Բայց եթե ես չհաղթեմ այս մրցանակը, իմ կարիերան միևնույն է հաջողված է։
Կարո՞ղ է տարիքը խանգարել։ Ես ընդամենը 32 տարեկան եմ։ Վերջին տարիներին մի քանի հաղթողներ 30-ն անց են եղել, այնպես որ ո՞վ գիտի։ Բացի այդ, հաջորդ մրցաշրջանը խոստանում է հետաքրքիր լինել, քանի որ մենք «Լիվերպուլի» հետ պաշտպանելու ենք Անգլիայի չեմպիոնի]տիտղոսը և մասնակցելու ենք Չեմպիոնների լիգային։ Ես նաև Եգիպտոսի հավաքականի հետ միասին կմասնակցեմ Աֆրիկայի ազգերի գավաթին, հուսով եմ, նաև Աշխարհի առաջնությանը», — ասել է Սալահը L’Équipe-ին տված հարցազրույցում։