«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին գերմանական ակումբից հեռանալու մասին։
«Ճիշտ ժամանակն էր՝ այդ մասին հայտարարելու համար, քանի որ մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել ակումբի հետ։
Մենք պետք է վայելենք այս պահը խառը զգացմունքներով, այն շատ հուզիչ է։ Ես խոսեցի ֆուտբոլիստների և անձնակազմի հետ, և դա հեշտ չէր։
Մենք հիանալի կապ ունեինք, և դա էր գլխավորը։ Նրանք հավատում էին ինձ։ Ես ուզում եմ այս շաբաթավերջին նրանց ինչպես հարկն է հրաժեշտ տալ։ Դա ակումբում երկար, իմաստալից և հաջողակ ժամանակ էր։ Ես ուզում եմ վերադարձնել այն հարգանքը, որը ցուցաբերվել է ինձ մինչև վերջին օրը», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։