Մայիսի 8-ին Հայաստանում մեկնարկեց Մ-15 Զարգացման մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի և Լատվիայի ընտրանիները: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց Ուզբեկստանի ընտրանու դեմ և զիջեց մրցակցին 1-2 հաշվով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մեր ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոման Ավակյանը:
Հայաստան – Ուզբեկստան՝ 1-2 (1-1)
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Գոլերը՝ Ռոման Ավակյան, 23 (Հայաստան), Էմանուել Էմոնկպայրե, 27, Դոնիյորբեկ Ուկտամով, 58 (Ուզբեկստան)
Հայաստան
1. Սարգիս Պէրպէրյան (ա), 5. Ռոբերտ Հովակիմյան (17. Արտյոմ Հարտենյան, 63), 14. Էմիլ Մելիքսեթյան (6. Հովհաննես Հակոբյան, 63), 2. Քոլլին Մուլինս, 4. Էդգար Պետրոսյան, 10. Էրիկ Վուվունիկյան (16. Գագիկ Գրիգորյան, 63), 19. Գրիգոր Հարությունյան (13. Սարո Հովհաննիսյան, 46), 7. Սամվել Բեգլարյան ( 8. Բենիամին Բեգլարյան, 46), 9. Խաչատուր Գևորգյան ( 11. Նարեկ Խաչատրյան, 56), 20. Սամվել Պետրոսյան (15. Ալբերտ Սարգսյան, 70), 18. Ռոման Ավակյան (3. Գոռ Մկրտչյան, 70)
Պահեստային՝ 12. Գևորգ Ղազարյան
Գլխավոր մարզիչ՝ Տիրան Ղազարյան