Գերմանական «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը դարձավ Գերմանիայի 13-ակի չեմպիոն։
Մյունխենի թիմը տիտղոսը նվաճեց Բունդեսլիգայի ավարտից երկու տուր առաջ։
Սա նշանակում է, որ Թոմաս Մյուլլերը այժմ Եվրոպայի լավագույն 5 առաջնություններում նվաճած տիտղոսների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգզին, որը մինչև վերջերս մնում էր միակ ֆուտբոլիստը, ով այդքան շատ տիտղոսներ ուներ։
Թոմաս Մյուլերի պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է մրցաշրջանի վերջում։ Կողմերն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ չեն շարունակելու համագործակցությունը։ Մյուլլերը ակումբը կհեռանա որպես ազատ գործակալ։