Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Լեսթերը» տանը հաղթեց «Սաութհեմփթոնին» 2-0 հաշվով։ Տանտերերի կազմում գոլերը խփեցին Ջեյմի Վարդին և Ջորդան Այուն։ «Լեսթերը» դադարեցրեց 12 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը։
Առաջին խաղակեսի ընթացքում մրցավարը փոխարինման կարիք ուներ. Դեյվիդ Ուեբը վնասվածք էր ստացել ֆուտբոլիստներից մեկի հետ բախման հետևանքով։ Երբ մրցավարը պառկած էր խաղադաշտում՝ ցավից գալարվելով, «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին վերցրեց նրանից սուլիչը և սուլեց՝ դադարեցնելով հանդիպումը։ Սա ֆուտբոլում ամեն օր չես տեսնի։ Ընդմիջումից հետո հանդիպումը վերսկսվեց այլ մրցավարի գլխավորությամբ։
Այսօրվա մյուս հանդիպումների արդյունքները՝
Աստոն Վիլա — Ֆուլհեմ / 1-0
Էվերտոն — Իպսվիչ / 1-1
Մրցաշարային աղյուսակը՝