«Լեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թիմ։
Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 38-ամյա հարձակվողի հետ կարող է պայմանագիր կնքել «Լիդսը», որը Չեմպիոնշիփից վերադարձել է Պրեմիեր լիգա։
Նրա ծառայությւոններով հետարքրքրված է նաև ԱՊԼ-ի մյուս նորեկը՝ «Բարնլին»։
Ջեյմին նախկինում հայտարարել էր, որ 2024/2025 մրցաշրջանի ավարտին կհեռանա իր ներկայիս ակումբից։