Իտալիայում առաջարկում են մրցաշրջանը վերսկսել մայիսի 27-ին՝ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան՝ «Յուվենտուս»-«Միլան» խաղով:
Ակումբի ղեկավարներն այդ առաջարկը կքննարկեն առաջիկա երեքշաբթի:
Առաջարկվում է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ 2 խաղն անցկացնել մայիսի 27-ին ու 28-ին, իսկ առաջնությունը վերսկսել մայիսի 31-ին: Ա սերիայի ավարտը պլանավորվում է օգոստոսի 2-ին: