Հարձակվող Թոմաս Մյուլերը, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մյունխենի «Բավարիան», կարող է տեղափոխվել Ճապոնիայի առաջնություն։
Ըստ Japanese Football-ի, Մյուլերի ծառայություններով հետաքրքրված է «Վիսել Կոբեն», որի կազմում ժամանակին հանդես է եկել Անդրես Ինյեստան։
Ավելի վաղ ինսայդեր Քրիստիան Ֆալկը հայտնել էր, որ փորձառու գերմանացու ծառայություններով հետաքրքրված էր «Ֆիորենտինան»: Իտալական ակումբը առաջարկ է արել Մյուլերին, սակայն Թոմասը հրաժարվել է միանալ «մանուշակներին»։
35-ամյա հարձակվողը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականի հուլիսից, Մյուլերն այս ամառ կդառնա ազատ գործակալ։