Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլում նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր։
32-ամյա մարզիկը հենացատկի վարժության որակավորման փուլում գրանցեց 14.566 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ օղակներ վարժությունում եզրափակիչ փուլի ուղեգիր էին նվաճել Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, իսկ նժույգ թափերում՝ Համլետ Մանուկյանը։