Իսպանիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեալ Ավիլան» գլխավոր մարզիչ է նշանակել նախկին հայտնի դարպասապահ Վիկտոր Վալդեսին։
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ համագործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
43-ամյա մասնագետը կփորձի բարելավել թիմի դիրքերը։ «Ռեալ Ավիլան» ներկայումս 4-րդ հորիզոնականում է, սակայն վերջին երեք խաղերում պարտություն է կրել։
Վալդեսը փայլուն խաղային կարիերա է ունեցել «Բարսելոնայում» (2002–2014)։ Մարզչական գործունեության ընթացքում նա աշխատել է «Բարսելոնայի» և «Մորատալասի» պատանեկան թիմերում, ինչպես նաև գլխավորել «Օրտան»։