Բելառուսի ֆուտբոլի կանանց առաջնության մեկնարկն անորոշ ժամանակով հետաձգվել է։Այս մասին հայտնում է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Այս որոշման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ մի քանի ֆուտբոլիստուհի, որոնք մասնակցում են մրցաշարին, շփվել են կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ։ Առաջին տուրը պետք է կայանար ապրիլի 16-ից 18-ը։
Հիշեցնենք՝ Բելառուսի ֆուտբոլի տղամարդկանց առաջնությունն այս պահին շարունակվում է և հանդիսանում է Եվրոպայի միակ առաջնությունը, որը չի դադարեցվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։