Իտալական «Նապոլին» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել ութ նոր ֆուտբոլիստի։
Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը ցանկանում է գնել նոր դարպասապահ, եզրային պաշտպան, երկու կենտրոնական պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան, մեկ կամ երկու վինգեր, ինչպես նաև հարձակվող՝ Ռոմելու Լուկակուին անհրաժեշտության դեպքում փոխարինելու համար։
Ըստ ԶԼՄ-ների՝ «Նապոլիի» տրանսֆերային նպատակների ցանկում են Ռասմուս Հոյլունդը (ՄՅՈՒ), Անտոնիո Սեմենյոն (Բորնմուտ), Ֆերան Տորեսը (Բարսելոնա), Կարիմ Ադեյեմին (Բորուսիա)։