Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի ծառայություններով:
Ուրուգվայցին կարող է հեռանալ ակումբից գալիք ամառ:
Լրագրող Սաշա Տավոլերիի խոսքով՝ Նունեսի տրանսֆերով հետաքրքրված է «Ատլետիկոն»։
Մադրիդում դիտարկում են 25-ամյա հարձակվողին որպես Անտուան Գրիզմանի հնարավոր փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: