«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաոն մեկնաբանել է Ա Սերիայի 27-րդ տուրի խաղում «Լացիոյից» կրած պարտությունը (1:2).
«Առաջին անգամ էի մարզվում նման մթնոլորտում: Պատահում է, որ քո թիմը չի կարողանում տիրել գնդակին կամ ճշգրիտ փոխանցում կատարել։ Գործերն այնպես չեն դասավորվում։ Բայց նույնիսկ այս իրավիճակում թիմը բնավորություն ցույց տվեց։ Մենք ոչ-ոքի խաղացինք տասը հոգով և կարողացանք նույնիսկ հաղթանակ կորզել: Հետո այդ 11-մետրանոցը:
Հիմա այս իրավիճակից միակ ելքը մեր պաշտպանած գույների համար աշխատելն ու պայքարելն է։ Խաղացողները դրական ազդանշաններ են տալիս մարզումների ժամանակ: Նրանք շատ լավ են առաջադիմում, բայց պետք է հասկանալ, որ երբ դաշտ ես դուրս գալիս նման ծանր իրավիճակում, շատ դժվար է ինչ-որ բան կառավարելը։ Մենք աշխատում ենք դրա վրա։ Ես հավատում եմ, որ թիմն ունի տեխնիկապես ուժեղ խաղացողներ։
Մտածու՞մ եմ հրաժարական տալու մասին. Ինձ միայն հետաքրքրում է՝ չտեսնել ֆուտբոլիստների հիասթափությունը խաղից հետո։ Եթե դա օգնի, ես պատրաստ եմ ավելի շատ աշխատել: Դրա համար ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Ավելին, ես ունեմ ֆուտբոլիստների լիակատար աջակցությունը»,- մարզչի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Միլանը» 9-րդ տեղում է: Թիմը 27 խաղից հետո վաստակել է 41 միավոր: