«Մանչեսթեր Սիթիի» 34-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մոտ է «Քաղաքայինների» հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Գյունդողանն անցյալ ամառ վերադարձավ «Մանչեսթեր Սիթի»՝ նախորդ մրցաշրջանը «Բարսելոնայի» կազմում անցկացնելուց հետո: Մինչ կատալոնական ակումբ տեղափոխվելը կիսապաշտպանը «Քաղաքայինների» կազմում հանդես է եկել 2016 թվականից։ Անգլիական ակումբի կազմում Գյունդողանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 342 հանդիպման, որոնցում դարձել է 62 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։