Հարձակողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Էչևերին պայմանագիր է կնքվել դեռևս 2024 թվականի հունվարին, բայց վարձավճարով մնացել է «Ռիվեր Փլեյթում» մինչև 2025 թվականի փետրվարը: Տարեսկզբին 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Հարավային Ամերիկայի Մ20 առաջնությանը, որտեղ արգենտինացիները հասել են եզրափակիչ, իսկ Էչևերին 6 գոլով դարձել է մրցաշարի երկրորդ ռմբարկուն։
Էչևերիի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Կիսապաշտպանն արդեն այս մրցաշրջանում կկարողանա հանդես գալ անգլիական թիմի կազմում: