ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ և հաղթեց նվազագույն հաշվով: Մեր ընտրանու կազմում 54-րդ րոպեին աչքի ընկավ թիմի ավագ Տիգրան Օհանյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ֆարերյան կղզիներ – Հայաստան՝ 0:1 (0:0)
Գոլը՝ Տիգրան Օհանյան, 54
Հայաստան
1. Նարեկ Նազարեթյան, 15. Քոլին Մուլինս, 4. Տիգրան Օհանյան (ա), 16. Սերյոժա Պետրոսյան, 18. Արտյոմ Հակոբյան, 10. Կիրիլ Եդիգարյան, 13. Արմեն Ասատրյան, 9. Արսեն Առաքելյան, 7. Արմեն Ղազարյան, 8. Սերգեյ Առաքելյան, 11. Մհեր Հարությունյան
Պահեստայիններ՝ 12. Սերյոժա Հարությունյան, 3. Ռուբեն Գրիգորյան, 6. Սուրեն Պետրոսյան, 2. Նարեկ Մելիքյան, 17. Գոռ Սերոբյան, 19. Վահե Թովմասյան, 5. Վահան Ասլանյան, 20. Անդրանիկ Երվանդյան,14. Էրիկ Վուվունիկյան
Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրոսյան
Կայացած երկու մրցափուլերից հետո Մալթայի Մ-16 հավաքականը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանը երկրորդն է՝ վաստակած 3 միավորով: Ֆարերյան կղզիներն ունի 2, Ջիբրալթարը` 1 միավոր: