«Ռոստովի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը խոսել է թիմի և անձամբ իր առջև դրված առաջադրանքների մասին, եթե Ռուսաստանի առաջնությունը վերսկսվի:
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի «Ռոստովը» զբաղեցնի մրցաշարայի աղյուսակում հնարավորինս ամենաբարձր տեղը: Իսկ ես ուզում եմ դառնալ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն: Ես հավատում եմ, որ դրա համար ես դեռ հնարավորություն ունեմ:
Հնարավո՞ր է շրջանցել Ձյուբային ռմբարկուների մրցավազքում: Իհարկե»,- մեջբերում է Ուզբեկստանի հավաքականի հարձակվողին Sportbox-ը: