Կիրակի օրը կայացավ Իտալիայի Ա Սերիայի «Վերոնա» — «Ֆիորենտինա» հանդիպումը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում դրվագներից մեկում բախվեցին մի քանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ հյուրերի հարձակվող Մոյզե Քինը։
Բժշկական օգնություն ստանալուց հետո Քինը խաղադաշտ է վերադարձել գլխին վիրակապով։
Քիչ անց ֆուտբոլիստը վայր է ընկել՝ ըստ երևույթին կորցնելով գիտակցությունը։
Րոպեներ անց Քինին պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: «Ֆիորենտինան» արդեն հայտարարել է, որ Քինի մոտ գլխի վնասվածք է ախտորոշվել։
Ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետագա հետազոտության համար։ Վերոնան 1-0 հաշվով հաղթեց Ֆիորենտինային։