Բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «Նապոլիից»։ 32-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց, որը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլին» Մերտենսին առաջարկել է երկու տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը։ Ակումբը պատրաստ է հարձակվողին 4,5 մլն եվրո առաջարկել մրցաշրջանի համար, ինչպես նաև առաջարկել բոնուսներ (5 մլն եվրո 10+ գոլերի համար, 5,5 մլն եվրո ՉԼ դուրս գալու դեպքում)։
«Նապոլիից» հեռանալու դեպքում Դրիսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ Նրա ծառայություններով հետաքրքրված են ՄՅՈՒ-ն, «Չելսին» ու «Արսենալը»։
Ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի 21 խաղում Մերտենսը խփել է 6 գոլ ու դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։ ՉԼ-ի 7 խաղում հարձակվողը դարձել է 6 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։