Անգլիական «Վեսթ Հեմը» միջոցներ է ձեռնարկում մրցաշրջանի դադարեցման հետ կապված առաջացած ծախսերը նվազեցնելու ուղղությամբ:
Առաջին թիմի խաղացողները ընդառաջ են գնացել ակումբի ղեկավարության խնդրանքին: Ակումբի համասեփականատերեր Դևիդ Սալիվանը և Դևիդ Գոլդը ակումբում ներդրել են լրացուցիչ 30 միլիոն ֆունտ:
Գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, փոխնախագահ Կարեն Բրեդին և գլխավոր ֆինանսական տնօրեն Էնդի Մոլեթը համաձայնել աշխատավարձերի 30 տոկոս կրճատման գնալ:
Հայտարարության մեջ ասվում է, որ այս քայլով ակումբի բոլոր աշխատակիցները կպահպանեն իրեն աշխատանքը: