«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ՝ կենտրոնական հարձակվողի դիրքում խաղալու մասին։
«Եթե ես «Ռեալում» լինեի նրան կսովորեցնեի՝ ինչպես խաղալ 9 համարի դիորքում։Ես կենտրոնական հարձակվող չէի, բայց խաղում էի կենտրոնական հարձակվողի պես: Մարդիկ մոռանում են, որ ես եզրային հարձակվող եմ: Կենտրոնական հարձակվողի դիրքը մի փոքր դժվարացնում է Մբապեի կյանքը։ Իմ կարծիքով, նա չգիտի, թե ինչպես պետք է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում, դա նրան հարմար չէ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Madrid Unversal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։