«Կրասնոդարի» առաջատարները կարող են տեղափոխվել Սաուդյան Արաբիայի լիգա։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ կրասնոդարյան թիմի նախկին մարզիչ Վլադիմիր Իվիչը համաձայնության է եկել «Ալ-Ահլիի» հետ:
Նա կկնքի մեկուկես տարվա պայմանագիր և կվաստակի 3,9 միլիոն եվրո։ Նշվում է, որ 47-ամյա մասնագետը ցանկանում է իր նոր թիմում տեսնել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին և հարձակվող Ջոն Կորդոբային։
Նշենք նաև, որ Սաուդյան Արաբիայում տրանսֆերային պատուհանն արդեն փակ է և վերը նշված գործարքները հնարավոր կլինի ձևակերպել արդեն ամռանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես են եկել հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին և Լուկաս Սելարայանը։