«Լիդսը» չի հետաքրքրվում «Կրասնոդարի» ավագ, հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով: Այս մասին «Матч ТВ»-ին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
Նախկինում լրագրող Իվան Կարպովը Telegram-ում հաղորդել էր, որ «Լիդսը» ցանկանում է ձեռք բերել Սպերցյանին:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում և խփել 6 գոլ: