«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է 20-ամյա ձախ պաշտպան Պատրիկ Դորգուի հետ մինչև 2030 թվականի հունիսը պայմանագիր կնքելու մասին։
Դանիացի ֆուտբոլիստը ՄՅՈւ-ին միացել է իտալական «Լեչեից»:
Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Դորգուի տրանսֆերի համար կվճարի 35 մլն եվրո, որից 30 մլն եվրոն ֆիքսված գումար կլինի, ևս 5 մլն եվրո՝ բոնուսային վճարումներ։
Դանիացի ֆուտբոլիստը «Լեչեում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում Դորգուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։