Լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին «Ռոմայից» տեղափոխվել է Միլանի «Ինտեր»։ Այս մասին հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա կիսապաշտպանը միլանյան գրանդ է տեղափոխվել վարձավճարով։ Պայմանագիրը ներառում է ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակ:
Նիկոլան «Ինտերում» հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Մրցաշրջանի առաջին հատվածում Զալևսկին մասնակցել է 17 հանդիպման՝ կատարելով երկու գոլային փոխանցում։
Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է տասը միլիոն եվրո։