Սիմոնե Ինձագին դուրս կբերի հնարավոր ամենաուժեղ կազմը «Միլանի» դեմ՝ Բենժամեն Պավարի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է sempreinter.com-ը։
«Ներաձուրիները» ձգտում են վրեժ լուծել, քանի որ ընթացիկ մրցաշրջանում արդեն երկու անգամ պարտվել են «Միլանին»՝ Սերիա Ա-ում և Իտալիայի Սուպերգավաթում։ Բացի այդ, «Ինտերը» 3 միավորի կարիք ունի՝ «Նապոլիի» վրա ճնշում պահպանելու համար։
Հաղորդվում է, որ կիսապաշտպանության գծում գլխավոր կասկածը Հաքան Չալհանօղլուի ֆիզիկական պատրաստվածությունն է։ Եթե նա չկարողանա խաղալ, նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Քրիստիան Ասլանին։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Նիկոլո Բարելան կլինեն մեկնարկային կազմում։
Դարպասում կլինի Յան Զոմերը, պաշտպանության գծում՝ Բենժամեն Պավարը, Ստեֆան դե Վրեյն ու Ալեսանդրո Բաստոնին։
Եզրերում կխաղան Ֆեդերիո Դիմարկոն և Դենզել Դումֆրիկը, իսկ հարձակման գծում՝ Մարկուս Թյուրամն ու Լաուտարո Մարտինեսը։
Միլանյան դերբին այսօր է՝ փետրվարի 2-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։