«Ինտերը» համաձայնության է եկել «Ռոմայի» հետ 23-ամյա կիսապաշտպան Նիկոլա Զալևսկու վարձակալության հարցում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ լեհ ֆուտբոլիստը նախ նոր պայմանագիր կկնքի հռոմեական ակումբի հետ, որից հետո կտեղափոխվի «Ինտեր»։
Վարձակալության պայմանագիրը ներառում է ամբողջական տանսֆերի գնման տարբերակ, որը սակայն պարտադիր չէ:
Իսկ ահա ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի՝ «Ինտերը» կարող է գնել ամբողջական տրանսֆերը 6-6,5 մլն եվրոյի դիմաց: