Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը 2020 թվականի ամռանը մտադիր է գնել աստղային որևէ ֆուտբոլիստի։ Այս մասին գրում է Gazetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «բիանկոներիները» ցանկանում են գնել կամ Նեյմարին, կամ Կիլիան Մբապեին, կամ էլ Պոլ Պոգբային։
Կիլիան Մբապեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 2020-ի ամռանը ցանկանում է ձեռք բերել ֆրանսիացի հարձակվողին։
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան նախկինում հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում։