Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողներ Դևվիդ Բեքհեմը և Ռոնալդոն Instagram-ի ուղիղ եթերում հիշել են մադրիդյան ակումբի կազմում անցկացրած ժամանակաշրջանը:
Դևիդ Բեքհեմ.
-Դու առաջին մարդկանցից էիր, ում հանդիպեցի Մադրիդում: Երբ դու մտար հանդերձարան, այդ պահին ես զգացի, թե որքան հիանալի է լինել այս ակումբում:
Ռոնալդո.
-Դու անհավատալի ես: Ինձ համար դու բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկն ես: Ինչպես էիր դու վարվում գնդակի հետ, ինչպես էիր կարողանում գնդակը ուղարկել այնտեղ, որտեղ ուզում էինք, առանց նույնիսկ նայելու հասցեատիրոջը: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ, որ ինձ այդքան գնդակներ հասցրեցիր:
