«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
«Ռոման» հետաքրքրված է բրազիլացու տրանսֆերը ձեռք բերելու հարցում։ Ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի խոսքով՝ հռոմեական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին տեսնում է որպես փոխարինող Լեանդրո Պարեդեսին, ով մոտ է «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն։
Այս մրցաշրջանում Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ:
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 12 միլիոն եվրո։