Իսպանական «Սևիլիան» հայտարարել է «Մոնպելյեի» հարձակվող Ակոր Ադամսի տեղափոխության մասին։
24-ամյա նիգերիացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։
Տրանսֆերի արժեքը կազմել է 5,5 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Ադամսը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում 8 գոլով նա «Մոնպելյեի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն էր։