«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագրի ժամկետը կիսապաշտպան Գավիի հետ։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ լրագրողի՝ կողմերը հասել են նոր պայմանագրի ստորագրման շուրջ պայմանավորվածության։
Նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2031 թվականը, իսկ հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո։
Նշվում է, որ կողմերը դեռ քննարկում են պայմանագրում ներառվելիք հնարավոր կետերը։
Գավին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։