Պորտուգալացի կիսապաշտպան Ռենատո Վեյգան «Չելսիից» վարձավճարով տեղափոխվել է «Յուվենտուս»:
Իտալական ակումբը 21-ամյա պորտուգալացու վարձակալության համար վճարել է 4 մլն եվրո, կարող է նաև վճարել ևս 1,5 մլն եվրո՝ որպես բոնուսներ։
Պայմանագրում ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ չի նախատեսվում։
Ռենատո Վեյգան «Չելսի» է տեղափոխվել 2024 թվականի հուլիսին շվեյցարական «Բազելից»: