«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել «Նյու Յորք Սիթիի» 18-ամյա անգլիացի պաշտպան Քրիստիան Մաքֆարլեյնի հետ:
Նշվում է, որ «Նյու Յորք Սիթին» նաև գումար կստանա ֆուտբոլիստի վերավաճառման դեպքում և անգլիական ակումբ է տեղափոխվել անվճար։
«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է նաև Սիերա Լեոնեյի հավաքականի և «Ռեալ Վալյադոլիդի» պաշտպան Ջումա Բայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գործարքի արժեքը կազմել է 8 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։
«Քաղաքաբնակները» անմիջապես Բային վարձավճարով ուղարկել են «Լանս» մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։