Լա Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է հունվարի լավագույն մարզչի անունը։ Մրցանակը ստացել է «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասը:
Հունվարին «Խետաֆեն» 3 խաղում վաստակեց 7 միավոր՝ տանելով 2 հաղթանակ («Լաս Պալմասի» նկատմամբ՝ 2:1 և «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ՝ 3:0), ինչպես նաև ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ (1:1):
Վերջնական քվեարկության ժամանակ Բորդալասը հաղթեց Կառլո Անչելոտիին («Ռեալ Մադրիդ») և Բորխա Խիմենեսին («Լեգանես»):
Ներկայումս «Խետաֆեն» Բորդալասի գլխավորությամբ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև